Մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետության՝ որպես պետության գոյության վերջին ժամանակները. Եվգենի Սատանովսկի

14 Օգոստոսի 2025, 23:30

Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ Եվգենի Սատանովսկին Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունների արդյունքները, որոնք տեղի են ունեցել Վաշինգտոնում:

«Թրամփը գնել է Հայաստանն ու Ադրբեջանը։ Մենք գիտենք, թե սովորաբար ինչով կարող են ավարտվել վաշինգտոնյան պայմանավորվածությունները, բայց առայժմ բոլորը երջանիկ են, Փաշինյանը դրանով փող կաշխատի, իսկ Ալիևը ստացավ իր «Զանգեզուրի միջանցքը»։ Ընդ որում, Հայաստանն ու Ադրբեջանը ստացել են ամերիկացիների ներկայությունը», — ասել է Սատանովսկին։

Փորձագետի խոսքով՝ շուտով Հայաստանը Սյունիքի մարզ չի ունենա։

«Հայաստանն ունի Սյունիքի մարզ, բայց այն այլևս չի լինելու։ Հայաստանը կլինի ամերիկյան, այդ պատճառով էլ նշանակվել է Փաշինյանը։ Հայաստանի ներկայիս ղեկավար Նիկոլ Փաշինյանը խզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, ուրեմն ինչ կարող է դառնալ Ռուսաստանի հետ ռազմական, քաղաքական և այլ կապերը խզած Հայաստանը: Այն կարող է դառնալ կամ Թուրքիայի վիլայեթ կամ Իրանի մարզ, այլ բան լինել չի կարող լինել», — եզրափակել է Սատանովսկին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիմա եթերում