Մենք Աստծո ընտրյալ ազգն ենք, մեր եկեղեցու վրա անգամ աշխարհը չի կարող հարձակվել․ վանաձորցի
23 Սեպտեմբերի 2025, 21:30
Մեր եկեղեցու վրա ամբողջ աշխարհը նույնիսկ չի կարող հարձակվել, որովհետև մենք աշխարհի ամենաուժեղ ազգն ենք, Աստծո ընտրյալ ազգն ենք։ Նման կարծիք է հայտնել Վանաձորի բնակիչներից մեկը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցու նկատմամբ հարձակումների մասին։
«Եթե եկեղեցու և պետության միջև կան տարաձայնություններ, ապա պետք է բոլոր հարցերը ներքին ձևով լուծել, այսինքն, չհանրայնացնեն, դա ավելի ճիշտ կլինի։ Դա պետք է անեն միմյանց հարգելով, մի սենյակում նստեն և խոսեն՝ թե՛ Գարեգին Բ-ն, թե՛ Նիկոլ Փաշինյանը»,- նշել է մեկ այլ քաղաքացի։
Հարցման մասնակիցներից մեկն էլ ընդգծել է․ «Նույնիսկ թուրքերը, երբ հարձակվել են հայկական հողի վրա, չեն կարողացել Հայ առաքելական եկեղեցուն ծնկի բերել։ Մարդիկ նույնիսկ ցեղասպանության ժամանակ նահատակվել են, մորթվել են, սրի տակով են անցել, բայց իրանց կրոնը չեն փոխել»։