Մենք Բաքվի և Երևանի միջև խաղաղության ապահովման վերջին փուլում ենք. Հաքան Ֆիդան

11 Դեկտեմբերի 2024, 10:10

Քաղաքականություն

Մենք հասել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովման վերջին փուլին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հույսի շող կա: Մենք գտնվում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովման վերջին փուլում. Մեր երկիրն աջակցում է երկկողմ բանակցություններին»,- նշել է նա։