Մենք ցանկանում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության մշտական համաձայնագիր ստորագրեն. Հաքան Ֆիդան
10 Հունվարի 2025, 14:29
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ իրենց ցանկանում են՝ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության մշտական համաձայնագիր ստորագրեն:
«Այս գործընթացում ուս ուսի առաջ ենք գնում Ադրբեջանի հետ։ Կարևոր ենք համարում վարչապետ Փաշինյանի դրական ուղերձներն այս ուղղությամբ։ Մենք արձանագրում ենք, որ նա հօգուտ խաղաղության դիրքորոշում է արտահայտում և նպաստում է այդ գործընթացում դրական առաջընթացին»,- ասել է թուրք պաշտոնյան: