Մենք ցանկանում ենք պայմանագիր կնքել ոչ թե վարչապետի, այլ Հայաստան պետության հետ․ Զիյաֆեթ Ասկերով

21 Փետրվարի 2025, 14:46

Քաղաքականություն

Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Զիյաֆեթ Ասկերովը կարծում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը հետաձգվել է Բայդենի վարչակազմի ճնշման ներքո։

«Այսօրվա դրությամբ համաձայնեցված են խաղաղության պայմանագրի 17 կետերից 15-ը։ Դրանցից մեկը վերաբերում է «Զանգեզուրի միջանցքի» բացմանը»,- նշել է Ասկերովը։

Նա հավելել է, որ երկրորդ կետը, որը չի համաձայնեցվել, Հայաստանի սահմանադրության փոփոխություններն են, որոնք «տարածքային պահանջներ են պարունակում Ադրբեջանի նկատմամբ»։

«Նրանց Անկախության հռչակագրում խոսվում է «Լեռնային Ղարաբաղի» Հայաստանին պատկանելու մասին։ Սակայն Հայաստանի իշխանություններն արդեն հայտարարել են նոր սահմանադրության մշակման մասին։ Մենք ցանկանում ենք պայմանագիր կնքել ոչ թե վարչապետի, այլ Հայաստան պետության հետ»,- ասել է փոխխոսնակը։