Մենք ցավով ենք հետևում, թե ինչպես է զարգանում իրավիճակը ՀԱԵ-ի շուրջ. Լավրով

20 Հունվարի 2026, 15:15

Քաղաքականություն

Ռուսաստան Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է Alpha News-ի հարցին՝ կապված Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների ճնշումների հետ։

«Մենք, իհարկե, ցավով ենք հետևում իրավիճակի զարգացմանը։ Ե՛վ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, և՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս տված հարցազրույցներում չեն բացառել, որ Ռուսաստանի Դաշնության կողմից հիբրիդային սպառնալիքներ կան Հայաստանի նկատմամբ։ Հիբրիդային սպառնալիքները կապված են ՀԱԵ-ի իրավիճակի հետ։ Բայց մեզ համար սա ոչինչ չի կարող առաջացնել բացի զարմանքից, և ԵՄ-ի հետ մոտեցումը առանց հետք չի անցնում։ Չեմ կարող չնշել սա, քանի որ հենց ԵՄ-ն է անընդհատ խոսում Ռուսաստանի կողմից ստեղծվող հիբրիդային սպառնալիքների մասին։

Աջակցություն տրամադրվում է հենց այս աշխատանքի համար, վերջերս Հայաստանին տրամադրվել է 15 միլիոն եվրո տրանշ։ Եվ ես կասկած չունեմ, որ բրյուսելյան բյուրոկրատիան կպահանջի մեր հայ գործընկերներից հաշվետվություն յուրաքանչյուր ցենտի համար», — ընդգծել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը։

Հիմա եթերում