Մենք չենք համակերպվում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշման հետ․ արցախցի

02 Սեպտեմբերի 2025, 20:27

Կարծիք

Մենք հույս ունենք, որ թեկուզ տարիներ անց մեր հարցը կլուծվի։ Այս մասին Արցախի Հանրապետության անկախության օրվան նվիրված հանրահավաքի ընթացքում ասել է մասնակիցներից մեկը։

«Մենք հավաքվել և եկել ենք այստեղ, որ ցույց տանք մեր միասնականությունը, ցույց տանք, որ մեր պահանջն արդարացի է, որ չենք համակերպվում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշման հետ։ Մենք հույս ունենք, որ թեկուզ տարիներ անց մեր հարցը կլուծվի։ Այս կերպ մենք ցույց ենք տալիս, որ հուսահատված չենք և հավաքական պայքարի արդյունքում կհասնենք մեր նպատակներին»,- նշել է ակցիայի մասնակիցը։

Նրա խոսքով՝ արցախցիները վայելել են Արցախի անկախությունն, այդ երկիրը, և չեն ուզում թողնել իրենց սրբությունները թուրքերին։

Հիմա եթերում