Մենք չենք կարող ապագայի համար 100%-անոց կանխատեսում անել․ Միրզոյան
27 Օգոստոսի 2025, 22:33
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան համաձայնություններով արձանագրվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այլևս խաղաղություն է։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք չենք ասում՝ խաղաղության պայմանագիրը կնքվել է, այո, նախաստորագրվել է։ Մենք չենք կարող ապագայի համար 100%-անոց կանխատեսում անել, խաղաղության հասնելը գործընթաց է, դա հարաբերություններ են։ Երկու ժողովուրդները պետք է աշխատեն, խնամք ցուցաբերեն և կառուցեն այդ խաղաղությունը»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են ապաշրջափակման մասին։ «Սրան մենք ձգտել ենք 30 տարուց ավել»,- հավելել է Միրզոյանը։