Մենք չենք նահանջելու, որովհետև նահանջը նշանակում է մահ ու վերջ մեր երկրին․ Բագրատ Սրբազան

29 Հունիսի 2024, 11:48

Քաղաքականություն

Այս պայքարը չընդհատվող պայքար է ու հենց այնպես դուրս չի եկել աշխարհի վրա։ Այս մասին Սյունիքում հայտարարել է Բագրատ Սրբազանը։ 

«Մենք այսօր կռվում ենք չարիքի դեմ, դժբախտություն ու մահ բերողի դեմ։ Նա մարդկանց կյանքերը դժբախտացրել է ու մեր երկիր մահ է բերել` թե՛ իր առօրյա ներկայությամբ, թե՛ որպես կառավարիչ։ Մենք չենք նահանջելու, որովհետև նահանջը նշանակում է մահ ու վերջ մեր երկրին»,- ասել է նա։