Հայաստանի Հանրապետությունն իշխանություն չունի․ Բագրատ Սրբազան

26 Օգոստոսի 2024, 19:35

Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետությունն իշխանություն չունի, այս մարդիկ զբաղեցնում են իրենց աթոռները հակասահմանադրական միջոցներով և սահմանադրական հեղաշրջում կատարած լինելով մեր երկրում: Սուրբ Աննա եկեղեցու բակում, լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։

Արձագանքելով այն դիտարկմանը, թե պայքարը կարող է նախատեսվածից ավելի երկար տևել․ Սրբազանը պատասխանեց․

«Ոչ ոք ձգձգելու, երկարացնելու տրամադրություն չունի։ Մենք էլ ենք պատրաստության մեջ, թշնամին էլ։ Թշնամի ասելով՝ նկատի ունեմ Հայաստանի իշխանություններին, որովհետև նրանք մեր ընդհանուր թշնամու ներկայացուցիչներն են»։

Հիմա եթերում