«Մենք ենք մեր սարերը» ֆիլմը «Նուռ» միջազգային կինոփառատոնում հանրության քվեարկությամբ ընտրվել է որպես լավագույն վավերագրական ֆիլմ

04 Դեկտեմբերի 2023, 13:17

Մշակույթ

Ատոմ Էգոյանի և Ֆեդերիկո Լեմոսի «Մենք ենք մեր սարերը» ֆիլմը Կանադայի Տորոնտո քաղաքի Համազգային թատրոնում անցկացված «Նուռ» միջազգային կինոփառատոնին հանրության քվեարկությամբ ընտրվել է որպես լավագույն վավերագրական ֆիլմ:

Հատուկ հյուրի կարգավիճակով ֆիլմի ռեժիսոր ուրուգվայցի Ֆեդերիկո Լեմոսը մրցանակը ստանալուց դիմեց հանրությանը, դատապարտեց Ադրբեջանի ներխուժումն Արցախի տարածք և պահանջեց հետևողական լինել և պաշտպանել ավելի քան 100 հազար արցախցիներ իրավունքը:

Փառատոնին ներկայացված էր 68 ֆիլմ աշխարհի 14 երկրներից:

Նշենք, որ «Մենք ենք մեր սարերը» միակ լատինաամերիկյան ֆիլմն էր, որը ներկա էր հեղինակավոր կինոփառատոնին։

««Նուռ» կինոփառատոնի 16-րդ թողարկումը նկարագրելիս վերջին իրադարձությունների պատճառով մենք դժկամությամբ ենք օգտագործում «քաղցր» բառը: Այնուամենայնիվ, այն, ինչ մենք կարող ենք անել, 68 հիշարժան ֆիլմ է առաջարկել՝ օգնելու միջոցներ հավաքագրել և օգնել փախստականներին, ովքեր բռնի կերպով աքսորվել են Արցախի իրենց սուրբ հողերից»,- հայտարարել են փառատոնի կազմակերպիչները: