Մենք գնում ենք հավասար և թափանցիկ ընտրությունների․ Գոհար Մելոյան

12 Փետրվարի 2026, 18:36

Քաղաքականություն

Սամվել Կարապետյանը դասական քաղբանտարկյալ է, ուստի դատական գործընթացները զուգահեռաբար շարունակվելու են։ Այս մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսից հետո լրագրողներին ասել է «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանը։

«Հուսով եմ, այնուամենայնիվ, դատական իշխանությունը մեր իրավական, իրավահեն դիմումներին ընթացք կտա, կբավարարի, և Սամվել Կարապետյանը հնարավորություն կունենա մասնակցել քարոզարշավին»,- նշել է Մելոյանը։

Նրա խոսքով՝ թիմն ամեն զարգացման պատրաստ է, բայց լիահույս են, որ խաղի կանոնները չեն խախտվի։

«Մենք գնում ենք ազատ, արդար, հավասար, թափանցիկ ընտրությունների»,- եզրափակել է շարժման անդամը։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու։