«Մենք» գրքաշարը «Անիվ» ու «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամների համատեղ նախագիծն է

13 Դեկտեմբերի 2023, 19:57

Կրթություն | Մշակույթ

Հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցության «Անիվ» հիմնադրամը և «Ժառանգություն և առաջընթաց» ռուս-հայկական հումանիտար նախաձեռնությունների զարգացման և աջակցության հիմնադրամը համատեղ հրատարակչական նախագիծ են գործարկել՝ «Մենք» («Мы») գրքաշարը:

Շարքում հրատարակվելու են ականավոր հայերին նվիրված ալբոմներ։

Շարքում առաջինը թողարկվել է մարշալ Իվան Բաղրամյանի մասին ալբոմը։ Այն ներկայացնում է կենսագրական ակնարկ, որը գրվել է առաջին հերթին վավերագրական նյութերի հիման վրա՝ ինչպես հրատարակված, այնպես էլ արխիվներում պահվող: Պատկերազարդ բլոկը ներառում է շուրջ 300 լուսանկար 10 երկրների 29 արխիվներից, թանգարաններից և մասնավոր հավաքածուներից՝ Հայաստանից, Բելառուսից, Հունգարիայից, Գերմանիայից, Վրաստանից, Դանիայից, Նիդեռլանդներից, Լեհաստանից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից: