Հավերժ վառ կպահենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամ

24 Ապրիլի 2024, 14:45

Քաղաքականություն

«Ժառանգություն և առաջընթաց» ռուս-հայկական մարդասիրական նախաձեռնությունների հիմնադրամը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ:

«Աշխարհասփյուռ հայությունն այսօր նշում է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Մենք հավերժ կպահենք հրեշավոր ոճրագործության ենթարկված հայ բնակչության զոհերի հիշատակը և երախտագիտությամբ կմոտենանք այն պետություններին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը և մեզ հետ վառ են պահում այդ ողբերգության հիշատակը»,- ասված է հիմնադրամի տարածած հայտարարության մեջ։