Մենք Հայաստանի հզորացման կողմնակիցն ենք. Իրանի դեսպան

06 Փետրվարի 2024, 18:40

Քաղաքականություն

Մենք Հայաստանի հզորացման կողմնակիցն ենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով Հայաստան հնդկական զենքի փոխադրման հարցում Իրանի տարանցիկ դերի մասին հարցին։

«Մենք պատրաստ ենք օգնություն ցուցաբերել Հայաստանին, որը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,- ընդգծել է դեսպանը։