Մենք Հայաստանի կողքին ենք. Եվրախորհրդարանի պատգամավոր

18 Հուլիսի 2024, 22:00

Քաղաքականություն

«Հայկական հարցը Եվրախորհրդարանի գլխավոր առաջնահերթություններից է»,- Alpha News-ին ասել է Ֆրանսիայի առաջատար կուսակցությունից Եվրախորհրդարանի պատգամավոր Վալերի Այեն՝ պատասխանելով հարցին, թե ինչու են ԵՄ առաջնորդներն անտեսում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը և հայ-ադրբեջանական հարաբերությունների թեման։

Նրա խոսքով՝ Եվրախորհրդարանի ճնշող մեծամասնությունը, կիսում են այն կարծիքը, որ հայ ժողովրդի պաշտպանության հարցին պետք է հատուկ ուշադրություն դարձնել։

«Մենք Հայաստանի կողքին ենք: Ամառային արձակուրդից հետո հանձնաժողովներում լսումներ կանցկացվեն, և դա առիթ կլինի հանձնաժողովների յուրաքանչյուր անդամի համար կոնկրետ խնդրի վերաբերյալ հարց ուղղել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի թեկնածուին: Ես կարծում եմ, որ այդ հարցը կտա արտաքին գործերի կոմիտեի անդամը, որը պետք է մարտահրավեր նետի թեկնածուին և խնդրի լուծման համար պատասխանատվություն ստանձնի»,- ասել է նա։

Նշենք, որ ԵՄ բարձր ներկայացուցչի պաշտոնի թեկնածուն Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասն է, որ թողել է վարչապետի աթոռը՝ նոր պաշտոն ստանձնելու համար։

Հիմա եթերում