Մենք Հայաստանին ենք ներկայացրել խաղաղության պայմանագրի 5-րդ լրամշակված տարբերակը, սակայն արձագանք չկա․ Հաջիև

18 Նոյեմբերի 2023, 15:45

Քաղաքականություն

Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի կնքմանը խոչընդոտող ոչինչ չկա։ Այս մասին Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

«Մենք հավատում ենք, որ սա պատմական հնարավորություն է՝ վերջ դնելու երկու երկրների միջև հակադրությանն ու թշնամությանը և կայուն խաղաղություն ստեղծելու այն 5 սկզբունքների հիման վրա, որոնք Ադրբեջանը ներկայացրել է Հայաստանին»,- նշել է Հաջիևը։

Ադրբեջանի նախագահի օգնականն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվեր ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, մինչդեռ դա տեղի չի ունեցել։

«Մենք վերջ դրեցինք «ռազմական օկուպացիային և ագրեսիային»: Ուստի Ադրբեջանն այժմ որպես առաջնահերթություն է ընտրում խաղաղությունն ու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը։ Սակայն ցանկացած խաղաղ գործընթաց պահանջում է երկու կողմերի մասնակցություն։ Հայաստանը պետք է դրսևորի դրական և լավ մտադրություններ։

Մենք Հայաստանին ենք ներկայացրել խաղաղության պայմանագրի 5-րդ լրամշակված տարբերակը, սակայն երկու ամիս է, ինչ նրանք չեն արձագանքում», — նշել է Հաջիևը։

Հիմա եթերում