«Մենք հայերից ուժեղ ենք»՝ ասում է ադրբեջանական մեծամտությունը, բայց իրականում այդպես չէ. Սերգեյ Մարկելով
01 Օգոստոսի 2023, 13:00
Ռուս քաղտեխնոլոգ Սերգեյ Մարկելովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ադրբեջանցիների կողմից Արցախի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանի առևանգումը:
Նրա խոսքով՝ Բաքուն նման գործողություններ է ձեռնարկում իր ուժի տեսանելիությունը հաղորդելու համար։
«Բաքուն նման քայլեր չէր անի, եթե ուժեղ լիներ քաղաքական դիրքորոշումների տեսանկյունից։ Այնպիսի դեպքերի հաշվարկով, ինչպիսին եղավ Վագիֆ Խաչատրյանի հետ, որը բոլորովին մեղավոր չէ, Ադրբեջանը փորձում է ցույց տալ իր ուժը։ Իսկ դա պետք է Բաքվին, որպեսզի ուժեղացնի իր քաղաքական դիրքերը, քանի որ հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի շուրջ կոալիցիան թուլացել է»,- ասել է Մարկելովը։
Փորձագետի կարծիքով՝ սա սովորական պատմություն է, երբ անազնիվ քաղաքական գործիչները սովորական, փոքր մարդկանց հետ կապված իրավիճակները տեղափոխում են քաղաքականություն:
«Ադրբեջանը թքած ունի, որ մարդն առողջական խնդիրներ ունի, փոխարենը դա արդարացի է այդ պետության ներկայացուցիչների կարծիքով։ Ադրբեջանական մեծամտությունն ասում է՝ «մենք հայերից ուժեղ ենք», բայց իրականում այդպես չի ստացվում։ Հայկական կողմը միանգամայն կոռեկտ է սկսել գործել բանակցային գործընթացում։ Եթե Ադրբեջանը քաղաքական բանակցություններում ավելի ուժեղ համարվեր, ապա այնպիսի մանրուքների, ինչպիսին է 68-ամյա մարդու առևանգումը, նրանք չէին գնա։ Ադրբեջանը միանգամայն սխալ դիրքորոշում է որդեգրե», — պարզաբանել է փորձագետը։
«Սա Ադրբեջանի տարօրինակ և ոչ կոռեկտ քաղաքականության ևս մեկ դեպք է՝ ցույց տալու իր ուժը, որը դեռ պետք է փնտրել։ Բայց քաղաքականության մեջ ուժը ձեռք է բերվում բոլորովին այլ օրենքներով, այլ ոչ թե հասարակ մարդկանց ծաղրելով», — եզրափակել է Մարկելովը։