Մենք՝ հայերս, չենք համախմբվում, բոլորս ուզում ենք գեներալներ լինել. Մարատ Հայրապետյան
03 Հոկտեմբերի 2025, 23:48
Alpha News-ի եթերում հասարակական գործիչ, բնաբույժ Մարատ Հայրապետյանը պատասխանել է հարցին՝ ի՞նչն է ԱՄՆ-ում բնակվող հայերին խանգարում համախմբվել Գլենդելից կամ Կալիֆորնիայից դուրս:
«Ցավալի է, բայց փաստ, որ Կալիֆորնիայի խորհրդարանում չունենք հայ ներկայացուցիչ: Միայն Ջոն Հայրապետյանն է, ով կիսով չափ հայ է: Նահանգային Սենատում հայեր չունենք, էլ չեմ խոսում ֆեդերալ Սենատի կամ Կոնգերսի մասին»,- նշել է Հայրապետյանը՝ ընդգծելով, որ խնդիրներից մեկը չհամախմբվելու երևույթն է: «Մենք բոլորս ուզում ենք գեներալներ լինել, ոչ մեկ չի ուզում աշխատել ինչ-որ մեկի համար, բոլորն ուզում են առաջին գծում լինել»- ասել է Հայրապետյանը:
Նա օրինակ է բերել Գլենդելի քաղաքային ընտրությունները՝ դրանք խայտառակություն անվանելով: «Եկեք նստենք մի սեղանի շուրջ, որոշենք՝ ով իսկապես կարիք ունի այնտեղ հայտնվելու, ով է ամենահամապատասխանը, ոչ թե ամենալավը կամ ամենաարժանին: Քաղաքային խորհրդում հայտնվելը չպետք է պարզապես ամբիցիա լինի»,- հավելել է Մարատ Հայրապետյանը:
Մանրամասները տեսանյութում: