Մենք հետաքրքրված ենք մոդուլային ատոմակայանների տեխնոլոգիայով. Փաշինյան

09 Օգոստոսի 2025, 10:40

Քաղաքականություն

Միացյալ Նահանգները պատրաստ է Հայաստանի հետ կիսվել մոդուլային ատոմակայանների և վերականգնվող էներգիայի կուտակման տեխնոլոգիաներով։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում Ադրբեջանի և Միացյալ Նահանգների հետ եռակողմ հռչակագրի ստորագրումից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։

«Մենք շատ հետաքրքրված ենք մոդուլային ատոմակայանների տեխնոլոգիաներով, և փաստաթուղթը ցույց է տալիս ԱՄՆ-ի պատրաստակամությունը կիսվելու այդ տեխնոլոգիաներով», — ասաց նա։