Մենք հետևել ենք, թե ինչպես են հանձնում մեր Արցախը, ինչպես են պղծում մեր սրբավայրերը, մենք այդ մեղքը կատարել ենք. Բագրատ Սրբազան

30 Հունիսի 2024, 17:40

Քաղաքականություն

Հայրենիք հանձնելու այս ողջ գործընթացը մեզ չէր կարող ուղղակի անտարբեր թողնել։ Այս մասին սիսիանցիների հետ հանդիպման ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։

«Մենք բոլորս միասին կանգնել ենք, սառած աչքերով նայել ենք, թե ինչպես են մեր Արցախը հանձնում, թե ինչպես են մեր գերեզմանները քանդվում, թե ինչպես են մեր սրբարանները պղծվում։ Նայել ենք, ժողովուրդ, այդ մեղքը գործել ենք, այդ հանցանքը գործել ենք, գործել ենք ինքներս մեր հանդեպ, գործել ենք ինքներս մեր գալիքի հանդեպ, գործել ենք ինքներս մեր ժառանգության հանդեպ»,- նշեց Սրբազանը։