Մենք ՀՀ քաղաքացի ենք, ունենք ՀՀ անձնագիր, գրանցման հասցեն՝ քաղաք Ստեփանակերտ. Դավիթ Գալստյան

27 Հոկտեմբերի 2023, 21:30

Քաղաքականություն

Արցախը միայն արցախցիների հայրենիքը չէր, Արցախը համայն հայության հարենիքն էր։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։

«Շարունակում ենք մեր հոգում և՛ իրավական առումով, և՛ մնացած բոլոր առումներով ունենալ Արցախի Հանրապետություն։ Ցավոք սրտի, այս պահին մեր հայրենիքում չենք, դա պատճառ չի, որ ինչ-որ մեկը կարողանա ասել՝ Արցախը այլևս չկա։ Արցախը միայն արցախցիների հայրենիքը չէր, Արցախը համայն հայության հարենիքն էր։ Արցախը ազատագրվել էր ոչ թե արցախցիների միջոցով, այլ համայն հայության միասնական ջանքերի ու պայքարի շնորհիվ»,- ասել է Գալստյանը։

Նրա խոսքով՝ երբ մի մարդ ասում է մի բան, բայց կատարում այլ բան, ամենին հաջորդում է պարտությունը․

«Մենք ՀՀ քաղաքացի ենք, ունենք ՀՀ անձնագիր, գրանցման հասցեն՝ քաղաք Ստեփանակերտ։ Երբ խոսում ենք քաղաքացիությունից և Նիկոլ Փաշինյանը խոսում է մեր՝ քաղաքացի լինել-չլինելուց, նա չէր վարանում 2019թ․ օգոստոսի 5-ին ի լուր աշխարհի հայտարարել՝ Արցախը Հայաստան է և վերջ։ Այդ մարդը այսօր ուղիղ 180 աստիճան հակառակ թեզեր է հնչեցնում՝ իբր Արցախի ժողովուրդը, արցախահայերը ՀՀ քաղաքացի չեն, նույն մի քանի տասնյակ հազար մարդու առջև հայտարարեց, թե Արցախը Հայաստան է։

Երբ մարդը ասում է մեկ բան ու կատարում այլ բան, ունենում ենք կորուստներ, պարտություններ, ու այդ պարտություններում պատասխանատուները, խուսափելով պատասխանատվությունից, փորձում են մեղավորներ նշանակել և ինչ-որ տեղ իրենց արդարացնել»,- ընգծել է մեր զրուցակիցը։

Արցախի ԱԺ պատգամավորն ասում է, որ այսօր էլ կան մարդիկ, որոնք շարունակում են մեքենաներում գիշերել՝ հակառակ կառավարության կողմից տրվող սոցիալական օգնություններին։

Հիմա եթերում