Մենք հիշում ենք Մեծ եղեռնը և հարգում բոլոր զոհերի հիշատակը․ Դոնալդ Թրամփ
24 Ապրիլի 2025, 21:29

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ, որում մասնավորապես ասված է․
«Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը և հարգում այն մարդկանց հիշատակը, որոնք տուժել են 20-րդ դարի ամենասարսափելի աղետներից մեկում։ 1915թ. սկսած 1,5 միլիոն հայեր արտաքսվեցին և մահվան դատապարտվեցին Օսմանյան կայսրության վերջին տարիներին:
Այս հիշատակի օրը մենք ևս մեկ անգամ միանում ենք Ամերիկայի և ամբողջ աշխարհի հայ մեծ համայնքին՝ սգալով բազմաթիվ կորսված կյանքերի համար»։
Թրամփը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն ակնկալում է շարունակել ռազմավարական գործընկերությունը Հայաստանի հետ և աջակցել տարածաշրջանային կայունությանը՝ ձգտելով հասնել կայուն բարգավաճման և անվտանգության: