Մենք հիշում ենք, մենք պահանջում ենք, մենք միասնական ենք. Հենրիխ Մխիթարյան

24 Ապրիլի 2025, 12:07

Հայեր

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտեր»-ի ֆուբոլիստ Հենրիխ Մխիթարյանը սոցիալական հարթականերում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին:

Մխիթարյանն Instagram-ի սթորի բաժնում լուսանկար է տեղադրել՝ գրելով. «Հայոց ցեղասպանության 110-րդ տարելից. 20-րդ տարի առաջին ցեղասպանությունը (1,5 միլիոն հայեր սպանվել են): Մենք հիշում ենք, մենք պահանջում ենք, մենք միասնական ենք»:

Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցը։