Մենք կանգնեցրել ենք արյունահեղությունը․ Բագրատ Սրբազան

13 Հուլիսի 2024, 18:21

Քաղաքականություն

Մենք կանգնեցրել ենք արյունահեղությունը: Այս մասին Հրազդանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Հունիսի 12-ը մնալու է սև գիծը, որը վերջնական կետն է հստակորեն տեսնելու դահիճի և դահիճների թաքնված դեմքը։ Մեր ջանքերով իրենց ուզածը չեղավ։ Քաղաքական արկածախնդիրների, պատեհապաշտների, երեսպաշտների ուզածն էլ չեղավ, եթե գնար իրենց ուզած սեցնարով, գնար բախման, արյան, ․․․ ․մնացած գծած սցենարները հեշտությամբ կիրականացնեին», — ասել է Սրբազանը։