Մենք կարող ենք ապաշրջափակել տրանսպորտային հաղորդակցությունը տարածաշրջանում. Արարատ Միրզոյան
10 Մայիսի 2024, 18:26
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը առաջարկել է ոչ միայն խաղաղության պայմանագիր ստորագրել, այլև ապաշրջափակել հաղորդակցությունը տարածաշրջանում։
«Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնության։ Մենք խաղաղ գործընթացին մասնակցում ենք շատ կառուցողական, և ավելին, կարծում ենք, որ չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։ Մենք կարող ենք ավելի հեռուն գնալ և ապաշրջափակել տրանսպորտային հաղորդակցությունը տարածաշրջանում։
Իհարկե, հասկանալով, որ բոլոր հաղորդակցությունները լինելու են այն երկրների ինքնիշխանության և իրավասության ներքո, որոնց տարածքով անցնելու են, և պետական սահմանը հատելու բոլոր ընթացակարգերը կհամաձայնեցվեն փոխադարձության սկզբունքով»,- ասել է Արարատ Միրզոյանը։