Մենք կորցրել ենք կենտրոնացումը, թե ինչ է նշանակում լինել հայ. Աննա Աստվածատուրյան Թարքոթ

10 Հուլիսի 2023, 20:47

Քաղաքականություն

Alpha News-ի զրուցակիցն է ԱՄՆ-ի Մեն նահանգի Վեստբրուք քաղաքի խորհրդի նախագահ, ամերիկահայ գրող, իրավաբան եւ մարդու իրավունքների պաշտպան Աննա Աստվածատուրյան Թարքոթը: Նրա ընտանիքը 90-ականներին փրկվել է Բաքվի ջարդարարներից՝ փախչելով Հայաստան, հետո բնակություն է հաստատել Միացյալ Նահանգներում:

«Աննա Աստվածատուրյան» բարեգործական հիմնադրամի միջոցով նա բարեգործական ծրագրեր է իրականացնում Հայաստանում եւ Արցախում: Ընթացիկ ծրագիրը կոչվում է «Սեր Արցախ»:

Աննա Աստվածատուրյան Թարքոթի ջանքերով 2013 թվականին ԱՄՆ Մեն նահանգի ներկայացուցիչների պալատը Արցախը ճանաչել է որպես անկախ պետություն: