Մենք կողմ ենք Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը. Միշուստին

24 Օգոստոսի 2023, 18:27

Տնտեսություն և Բիզնես

Մենք կողմ ենք Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: Այս մասին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։

«Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների համաձայն՝ մենք համոզված ենք, որ նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը կապահովի տարածաշրջանի կայուն տնտեսական զարգացումը և կամրապնդի շփումները այստեղ ապրող մարդկանց միջև», — ասել է Միշուստինը։