Մենք կշարունակենք խոսել, հիշել և փոխանցել ճշմարտությունը, որ աշխարհը չմոռանա․ ուղերձ՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի
24 Ապրիլի 2025, 23:36
Ռուսաստանի հայ երիտասարդները տեսանյութեր են նկարահանել՝ ի հիշատակ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Ցեղասպանության զոհերի։
«Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք հիշում ենք 1915 թվականի ողբերգական իրադարձությունները՝ Հայոց ցեղասպանությունը, որի արդյունքում ոչնչացվեց 1,5 մլն մարդ։ Դա պարզապես պատմության էջ չէ, դա սերնդեսերունդ փոխանցվող ցավ է: Բայց չնայած ամեն ինչին՝ հայկական ոգին կոտրված չէ։ Մենք շարունակում ենք խոսել, հիշել և փոխանցել ճշմարտությունը, որպեսզի աշխարհն իմանա և չմոռանա», — ասված է Կիրով քաղաքի «Նուռ» հոգևոր-լուսավորչական կենտրոնի սան Աննա Աղումյանի ուղերձում:
Ղրիմի հայ երիտասարդության Կոնգրեսի անդամները նույնպես մասնակցել են ակցիային: