Մենք կվերադառնանք. Հսկման օր՝ Շուշիի հանձնման քառամյակին

11 Նոյեմբերի 2024, 11:09

Մշակույթ

Շուշիի՝ հայոց հայրենիքի անքակտելի անկյունաքարի հանձնման քառամյակի հետ կապված, նոյեմբերի 9-ին AYF-ի (Հայ Երիտասարդ Դաշնակցություն) Գլենդելի «Ռուբեն» և Մոնտեբելոյի «Վահան Քարդաշյան» մասնաճյուղերը հսկման օր են անցկացրել Հայ Առաքելական Սուրբ Մարիամ եկեղեցում:

«Մենք կվերադառնանք: Իսկ մինչ այդ մենք պետք է հիշենք նոյեմբերի 9-ը որպես կորստի, պարտության, սգո օր, նաև մտորումների , քաջության և վերանվիրման օր», — ասված է նրանց հայտարարության մեջ: