Մենք մեր ծառայությունն ենք կատարում, քաղաքական հարցեր մի տվեք. ՀՀ ոստիկանապետ

24 Սեպտեմբերի 2023, 22:37

Քաղաքականություն

«Միացեք ժողովրդին», «Ամոթ» վանկարկումներով Հանրապետության հրապարակից քաղաքացիները շարժվել են ոստիկանության շենքի մոտ, որպեսզի հորդորդեն բիրտ ուժ չկիրառել խաղաղ ցուցարարների հանդեպ:

ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը չի պատասխանել ստեղծված վիճակի վերաբերյալ հարցադրումներին՝ նշելով, որ քաղաքական հարցերի չի պատասխանում. «Մենք մեր ծառայությունն ենք կատարում, քաղաքական հարցեր մի տվեք»:

Հորդորին առ այն, որ պահն օրհասական է, ոստիկանությունը պետք է միանա ժողովրդին, որպեսզի հնարավոր լինի փրկել հայկական պետականությունը՝ Հովհաննիսյանը կրկին շեշտել է, թե իրենք իրենց գործն են կատարում:

Դիտարկմանը, թե թշնամին մտնի Երևան, այդ դեպքում ի՞նչ են անելու, պատասխանել է. «Որ մտնեն՝ կռվելու ենք»:

Նա նաև վստահեցրել է, որ 18-ամյա արցախցի պատանուն խեղդող հնարքով բերման ենթարկելու, ինչպես նաև կարմիր բերետավորների մյուս բռնարարքների համար ծառայողական քննություն է ընթանում: