Մենք մեր ձևով եկեղեցին պաշտպանելու ենք միշտ․ Նարեկ Կարապետյան
30 Նոյեմբերի 2025, 13:06
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչ զգաց այն պահին, երբ պատարագի ժամանակ զեղչվեց Վեհափառի անունը։
«Տրտմություն իջավ մեզ վրա, բայց կարծում եմ՝ մեր եկեղեցին այս փորձությունն էլ կհաղթահարի։ Մենք տեսանք, որ հայ ժողովուրդը չպաշտպանեց վարչապետի ակցիաները եկեղեցու դեմ և հայ ժողովուրդը կանգնեց կաթողիկոսի կողքին»,- նշել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ քանի որ դրսից չկարողացան եկեղեցու պրոցեսները իրենց ուզած հանգուցալուծմանը բերել, նրանք գնացին ներքին հանգուցալուծման։
«Մենք մեր ձևով եկեղեցին պաշտպանելու ենք միշտ»,- այս կերպ իր խոսքն ավարտեց Կարապետյանը։