Բաղձալի հաղթանակը սարերի հետևում չէ․ Բագրատ Սրբազան
26 Մայիսի 2024, 16:57
Հանրապետության հրապարակում մեկնարկել է համաժողովրդական հանրահավաքը: Բագրատ Սրբազանն իր ելույթում նշել է, որ շարժումն ընդդեմ ստի ու կեղծիքի է։
«Գրեթե երկու շաբաթից ավելի է, երբ մենք «Տավուշը հանուն հայրենիքի», իսկ ժողովդրի կողմից Սրբազան պայքար անվանված շարժումը հետևողականորեն, համբերատար, հստակ օրակարգով, վստահ ուղեգծով ընթանում է դեպի բաղձալի ճշմարտության հաղթանակը, սարերի հետևում չէ, ավելին՝ շատ մոտ է:
Վերստին ցանկանում եմ հիշեցնել ու վերահաստատել, որ մենք պայքարի ենք դուրս եկել հաշտության օրակարգով՝ պայքարելով ստի ու կեղծիքի, ատելության ու թշնամության դեմ՝ հանուն ճշմարտության, սիրո ու հաշտության, այսինքն՝ իր ողջ էությամբ այս շարժումը արժեքային ու քաղաքակրթական փոփոխության մասին է: Մենք պարզապես ապրելու ու պետություն կառուցելու այլընտրանք չունենք»,- ասել է Բագրատ Սրբազանը: