Մենք պաշտպանում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը. ՀՀ-ում Իրանի դեսպան

25 Օգոստոսի 2023, 16:27

Քաղաքականություն

Մենք պաշտպանում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը եւ ինքիշխանությունը։ Այս մասին Երևանում ընթացող տնտեսական ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

«Մենք քայլեր կձեռնարկենք այս ուղղությամբ»,– ասել է դեսպանը։

Սոբհանիի խոսքով, Իրանը սկզբունքային քաղաքականություն ունի՝ զարգացնելու բոլոր ոլորտներում Հայաստանի հետ հարաբերությունները.

«Մեր քաղաքականության կարեւորագույն ուղղություններից է հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացումը։ Իրանը եւ Հայաստանը ոչ մի մակարդակում եւ ոչ մի ոլորտում խնդիր չեն ունեցել։

Ինչ վերաբերում է տնտեսությանը, տարեկան մեր առեւտրաշրջանառությունը կազմում է 700 մլն դոլար, սակայն երկու երկրները նպատակ են դրել իրենց առաջ հասցնել այն մինչև 3 մլրդ դոլարի»։