Մենք պատրաստ ենք հայ-թուրքական սահմանի բացմանը, գնդակը գտնվում է թուրքական կողմում․ ԱԳ փոխնախարար

16 Հոկտեմբերի 2023, 19:38

Քաղաքականություն

Մենք պատրաստ ենք հայ-թուրքական սահմանի բացմանը, այս մասով գնդակը գտնվում է թուրքական կողմում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ փուլում է հայ-թուրքական ցամաքային սահմանի բացման գործընթացը և ինչու է այն ձգձգվում։

Նրա խոսքով՝ պայմանավորվածությունները ձեռք են բերվել նախորդ տարվա հունիսին երկու երկրների հատուկ բանագնացների՝ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի միջև։

«Պայմանավորվածությունը վերահաստատվել է մի քանի անգամ, այդ թվում՝ բարձրագույն մակարդակով, ինչպես նաև երկրաշարժից հետո ԱԳ նախարար Արարտ Միրզոյանի Անկարա կատարած այցի ժամանակ։ Մենք պատրաստ ենք սահմանի բացմանը թե՛ երրորդ երկրների քաղաքացիների համար, թե՛ ընդհանուր առմամաբ։ Այս մասով գնդակը գտնվում է թուրքական կողմում։

Հիմա եթերում