Պետք է պատրաստ լինենք նվազագույն կորուստներով հաղթահարել հնարավոր երկրաշարժը․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ
23 Ապրիլի 2025, 16:42

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը կոչ է արել նախապատրաստվել ավերիչ երկրաշարժին, որն արդեն «դռան շեմին է»։
«Մեր հաստատությունները, մեր ազգը, բոլորս պետք է պատրաստ լինենք նվազագույն կորուստներով հաղթահարել հնարավոր երկրաշարժը», — Նուման Քուրթուլմուշի խոսքերն է մեջբերում «Anadolu» պետական լրատվական գործակալությունը։
Ստամբուլի քաղաքապետարանից հայտնել են, որ 7,5 մագնիտուդով երկրաշարժի դեպքում կփլուզվի 90 հազար շենք, իսկ մոտ 4,5 միլիոն մարդ կարող է մնալ անօթևան։