Մենք փորձում ենք լուծել հայերի` Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքի հարցը. Եվրահանձնակատար
18 Հուլիսի 2024, 01:00
Արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը Alpha News-ին ասել է, որ իրենք շարունակում են «հաջողությամբ համագործակցել Հայաստանի հետ» և այժմ աշխատում են բարեփոխումներ անելու ուղղությամբ:
«Ես շատ ուրախ կլինեմ շարունակել փոխգործակցությունը Հայաստանի հետ որոշ բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ։ Հայաստանը հնարավորություն ունի ասելու, թե արդյոք ցանկանում է ավելի առաջ գնալ։ Այս պահին մենք դեռ դրան չենք հասել, բայց ցանկանում ենք շարունակել աշխատանքն «Արևելյան գործընկերության» շրջանակներում՝ փորձելով բարեփոխումներ իրականացնել, և ինձ համար դատական բարեփոխումները շատ կարևոր են»,- ասել է նա։
Պատասխանելով հարցին, թե ինչու չի քննարկվում Արցախի էթնիկ զտումների և հայերի հայրենիք վերադառնալու իրավունքի թեման, նա հայտարարել է, որ «այս պահին ավելի շատ են քննարկումները Հայաստանի հետ հարաբերությունների երկրորդ փուլի վերաբերյալ»։
«Ես բազմաթիվ շփումներ եմ ունեցել Հայաստանի հետ նաև «Արևելյան գործընկերության» շրջանակներում, մենք քննարկում ենք կոնկրետ բարեփոխումներ։ Ես այդ մասին շատ եմ խոսել այս ինստիտուտում, որպեսզի Ադրբեջանի կողմից լավ զարգացում լինի և հնարավորություն ընձեռվի եվրոպական հանձնակատարին և Եվրոպայի Խորհրդին, որպեսզի փորձենք լուծել տարբեր խնդիրներ, որոնք մենք ունենք տեղում, ինչպես նաև խոսել ենք տարածաշրջան վերադառնալու հնարավորության իրավունքի մասին։
Ես պատասխանատու չեմ հանձնաժողովի, ընդլայնման, այս բոլոր հարցերի համար, ես պատասխանատու եմ ԵՄ-ում օրենքի գերակայության և թեկնածուների համար։ Եվ, իհարկե, ես պատասխանատու եմ Հայաստանում արդարադատության բարեփոխումների համար»,- հավելել է Ռեյնդերսը։