«Պուտինն ու ես ապշել էինք»․ Լուկաշենոն՝ Փաշինյանի կողմից Արցախը հանձնելու մասին
26 Հունվարի 2025, 14:56
Արցախյան պատերազմի արդյունքը Հայաստանի ղեկավարության մեղքն է։ Այս մասին Բելառուսի նախագահական ընտրություններում քվեարկությունից հետո օտարերկրյա և բելառուս լրագրողների համար կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ պատասխանելով Հայաստանում «Եվրասիա» հիմնադրամի ներկայացուցիչ Միկա Բադալյանի հարցին:
«Դա միայն իրենց մեղքն է։ Նրանք նույնիսկ այն բանից հետո, երբ պարտվեցին այդ պատերազմում, այդ մասին Իլհամն (Ալիև) էլ է բաց խոսում, ասացին, թե մենք ճանաչում ենք այն, ինչ կար ԽՍՀՄ–ում, և Ստեփանակերտը, ևԼեռնային Ղարաբաղը, փաստորեն, Ադրբեջանի տարածքն է։ Լսեք, Պուտինն (ՌԴ նախագահ) ու ես ապշել էինք։ Ես զանգում եմ նրան, ասում եմ՝ լսե՞լ ես։ «Լսել եմ»։ Պուտինն ասում է. «Ինչո՞ւ նա ասաց դա։ Ոչ ոք չի ստիպել նրանց դա ասել»: Ես հարցրեցի՝ դո՞ւ ես հրահրել, նա նշել է՝ «Ոչ, ես ընդհանրապես չեմ միջամտել», — մանրամասներ է ներկայացրել Բելառուսի նախագահը: