«Մենք քեզ շատ ենք սիրում և հիշում». Մարգարիտա Սիմոնյանը՝ մայրական տատիկի մասին

14 Նոյեմբերի 2024, 22:43

Հայեր

Պետական RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը տատիկի ծննդյան օրվա առթիվ գրառում է կատարել։ Մայրական տատիկը՝ Գեղեցիկ Մինասի Դեմիրճյանը դեռ 14 տարեկանում դարձել է Աշխատանքի հերոսուհի:

«… Դու գրեթե տասներեք տարեկան էիր, երբ սկսվեց պատերազմը: Քեզ համար պատերազմը նշանակում էր տտիպ ծխախոտ, որի ստորին տերևները կեսօրին պոկում էիր թփերից և հավաքում զամբյուղի մեջ, որը քո հայրը գետնին նստած իր ծուռ ձեռքերով հյուսել էր փշոտ ցանցի ձողերից։ Մի հին, մամուռով պատված շիմշատ, հանկարծակի ամպրոպից արմատախիլ եղավ և փլվեց քո հոր վրա, երբ նա կռատուկներ էր հավաքում։ Դա հաշմանդամ դարձրեց նրան և ազատեց պատերազմից։ Երեկոյան ժամերին ծխախոտի տերևները դուք միասին մեծ երկաթե ասեղով հավաքում էիք պարանի վրա:

Հետո երկրի այլ քաղաքներում, որի մասին դու ոչինչ չգիտեիր, թեև այնտեղ էիր ծնվել, քո հավաքած թութունից ծխախոտներ էին պատրաստում և ուղարկում ռազմաճակատ։

Մեկ տարի անց քո լուսանկարը հրապարակվեց քաղաքային թերթում: Այդպես էլ գրեցին՝ Գեղեցիկ Մինասի Դեմիրճյան, 14 տարեկան, Ստախանովկա: Այսօր դու կդառնայիր 96 տարեկան: Մենք քեզ շատ ենք սիրում և հիշում, տատիկ»,- գրել է Սիմոնյանը։

Նա նաև գրել է․ «Նա իմ մայրական տատիկն է, իսկ հայրական տատիկս պատերազմի ժամանակ երեխա էր, օկուպացիայի մեջ, Ղրիմում: 9 տարեկանում նա կերակրում էր ամբողջ ընտանիքին: Իսկ 44-ին, երբ դեռ երեխա էր, Ղրիմի հայերի տեղահանության ժամանակ նրան և իր ամբողջ ընտանիքին արտաքսել էին Ուրալ», — գրել է Սիմոնյանը՝ պատասխանելով հետևորդների հարցերին։