Մենք քննադատում ենք ՀԱՊԿ-ին, բայց այժմ դուրս գալու հարցը մեր օրակարգում չէ. Պարույր Հովհաննիսյան

07 Սեպտեմբերի 2023, 16:00

Քաղաքականություն

Տարաձայնություններ, քննարկումներ են լինում, դա չի կարելի մեկնաբանել որպես ռուսական կողմի հետ լարվածություն: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ պատասխանելով ռուսական կողմի հետ ունեցած լարվածության մասին հարցին:

«Լարվածության մասին դժվար է մեկնաբանել, Ռուսաստանի հետ ընթանում են աշխատանքային հարաբերություններ, ինչպես միշտ է եղել՝ բոլոր գործընկերների հետ ունենում ենք տարաձայնություններ, քննարկումներ, բայց չի նշանակում, որ կարելի է դա մեկնաբանել որպես լարվածություն», — նշել է Հովհաննիսյանը։

Հարցին՝ արդյո՞ք ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը Հայաստանը դիտարկում է, փոխնախարարն ասաց.

«Մենք քննադատում ենք ՀԱՊԿ-ին մի շարք հարցերի հետ կապված, բայց այժմ այդ հարցը մեր օրակարգում չէ»: