«Մենք ռուսներ և իրանցիներ չենք». ադրբեջանական կարգախոսներ՝ Դաղստանի դպրոցում
22 Հուլիսի 2025, 15:15
Սոցիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որը նկարահանվել է, ինչպես պնդում են, Դերբենտ քաղաքի (Դաղստան) թիվ 6 գիշերօթիկ հաստատությունում: Համապատասխան տեսանյութը տարածել է «Կովկասի քրոնիկա» հեռուստաալիքը։ Կադրերում երևում է՝ ինչպես են մի խումբ դպրոցականներ կարդում ադրբեջաներեն բանաստեղծությունն՝ արտահայտված ազգային ենթատեքստով:
«Մենք ռուսներ կամ իրանցիներ չենք, մենք ադրբեջանցիներ ենք։
Մեր արմատները հայտնի են՝ մենք ադրբեջանցիներ ենք։
Եկեք աջակցենք միմյանց, քանի որ մենք ադրբեջանցի ենք։
Եկեք թողնենք նախանձը և սիրով ապրենք, որովհետև մենք ադրբեջանցի ենք:
Պաշտպանենք մեր լեզուն, սիրենք հայրենիքը, իրար ձեռք մեկնենք, որովհետև մենք ադրբեջանցի ենք», — սա է երեխաների արտասանած տեքստի թարգմանությունը:
Տեսանյութը բուռն արձագանք է առաջացրել համացանցում։ Շատ մեկնաբաններ հարց են տվել՝ թույլատրելի է արդյոք ռուսական պետական դպրոցներում նման տեքստերի ընթերցումը, որոնք ընդգծում են էթնիկ հակադրությունը։