Մենք սատարում ենք թեկնածուներին՝ հիմնվելով Հայաստանի նկատմամբ նրանց վարած քաղաքականության արդյունքներից․ Լենա Հովհաննիսյան

01 Նոյեմբերի 2024, 23:00

Կարծիք | Քաղաքականություն

«Ուզում եմ դիմել Միացյալ Նահանգների հայ համայնքին՝ մեր ձայնը կարևոր է», — ասել է Հայ Դատի Արևմտյան մասնաճյուղի խորհրդի անդամ Լենա Հովհաննիսյանն՝ անդրադառնալով Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայանալիք քաղաքական կարևորագույն իրադարձությանը՝ նախագահական ընտրություններին։

«Հիմա նախագահի թեկնածուները կարող են լսել մեզ։ Մեր պարտքն է ազդեցություն ունենալ այս ընտրությունների վրա։ Ձեր ձայնը շատ կարևոր է, հատկապես այնպիսի նահանգներում, ինչպիսիք են Նևադան, Միչիգանը, Փենսիլվանիան, Ջորջիան և այլն, որտեղ մենք ունենք մեծ հայկական համայնք:

Շատ կարևոր է, որ դուք քվեարկեք, քանի որ հայկական հարցը կարող է իսկապես ազդել ընտրությունների վրա, և այդ ժամանակ ընտրված թեկնածուն տեղյակ կլինի մեր խնդիրների մասին և, հուսով եմ, կվարի այնպիսի քաղաքականություն, որը մեզ ուժ կտա Արցախը վերադարձնելու կամ մեր ժողովրդին Արցախ վերադարձնելու իրավունք, ինչպես նաև կարևոր է մեր հայրենիքի՝ Հայաստանի անվտանգության համար»,- նշել է նա։

Հիմա եթերում