Մենք Զանգեզուր կվերադառնանք ոչ թե տանկերով, այլ քաղաքացիական մեքենաներով. Ալիև

17 Հոկտեմբերի 2023, 17:58

Քաղաքականություն

Մենք կվերադառնանք Զանգեզուր ոչ թե տանկերով, այլ քաղաքացիական մեքենաներով: Այս մասին Վարանդա քաղաքում վերաբնակեցված բնակիչների և շրջանի հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Մենք չենք հավակնում այլ երկրների տարածքներին։ Ես խոսել եմ Զանգեզուրի մասին, ինձ փորձել են ինչ-որ բանում մեղադրել։ Բայց մենք այնտեղ կվերադառնանք խաղաղ ճանապարհով, ոչ թե տանկերով, այլ քաղաքացիական մեքենաներով»,- հայտարարել Է Ալիևը: