Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Ամիրբեկով

30 Հուլիսի 2024, 20:00

Քաղաքականություն

Բաքուն էական առաջընթաց է գրանցել Երևանի հետ խաղաղության բանակցություններում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:

«Զգալի առաջընթաց ենք գրանցել խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ։ Մենք երբեք այսքան մոտ չենք եղել դրան։

Այժմ Բաքուն և Երևանը պատմական հնարավորություն ունեն թերթելու թշնամանքի այդ գլուխը և զբաղվել Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի փոփոխությամբ և այն դարձնել բարիդրացիության, կայունության և խաղաղության վայր», — հայտարարել է Ամիրբեկովը։

Հիմա եթերում