Մեքսիկայում ՀՀ դեսպանությունում նշվել է Հայաստանի առաջին Հանրապետության 105-րդ տարեդարձը

01 Հունիսի 2023, 11:55

Հայեր

Մեքսիկայում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 105-րդ տարեդարձին՝ հոգևոր առաջնորդների, Մեքսիկայի Կոնգրեսի անդամների և հայ համայնքի մասնակցությամբ:

Ինչպես տեղեկացրին Առաջնորդարանի դիվանից, ուղերձներով հանդես ն եկել դեսպան Արմելլա Շաքարյանը, Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի և Մեքսիկայի հոգևոր առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը  և Մեքսիկայի սենատոր Սեսիլիա Սանչեսը:

Ըստ աղբյուրի՝ Մեքսիկայի հայ համայնքի ազգանվեր գործունեություն իրականացրած անդամները պարգևատրվել են ՀՀ ԱԳՆ Պատվո մեդալով: