Մեր ամբողջ կյանքը կառուցված է այդ մեկ հոգու քմահաճույքի վրա․ Բագրատ Սրբազան
15 Մայիսի 2024, 17:07
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Ազատության հրապարակի հարակից փողոցներում հավաքված բազմաթիվ քաղաքացիներին ասել է, որ ընդամենը մեկ հոգին է վախենում իրենցից։
«Մենք այն սկզբունքները, մտածումները, ընկալումները, որ ունենք մեր գործողությունների նկատմամբ, միանշանակ պետք է լինեն այսպես վախեցնող: Մեր Տերն է ասում՝ հենց այդ զինաթափելն է, որ այս վախը առաջացրել է, հավատացեք՝ եթե մենք այլ մեթոդների ու միջոցների դիմելու լինեինք, այսքան չէին վախենա: Սոսկ այս ներկայությունից են վախենում, ոչ թե իրենք, այլ ինքը, այդ մեկ հոգին: Մեր ամբողջ կյանքը կառուցված է այդ մեկ հոգու քմահաճույքի վրա, ասում է՝ ձախ՝ ձախ է, աջ՝ աջ է»,- ասել է Բագրատ Սրբազանը: