Այսօր կարևոր և վճռական օր է մեզ համար. Բագրատ Սրբազան
12 Հունիսի 2024, 16:23

Մեր ամրոցը ներսից են քանդել: Այս մասին հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Ի՞նչ տարբերություն արտաքին թշնամու ու ներքին թշնամու միջև: Ի՞նչ տարբերություն, մեկը զենքով-զորքով, մյուսը ուղղակի նրա առջև ծնկած է եկել մեր տուն: Մեր ամրոցը իրենք ամեն գնով փորձեցին պայթեցնել, չստացվեց, ներսից արվեց դա, ներսից էլ հարցերը պետք է մեր հարցերը լուծվեն, ոչ թե դրսից: Ոչ պարտադրանքով, այլ մեր ջանքով, նվիրումով, զոհաբերությամբ, անկախ նրանից, թե այս մարդիկ ինչ են ասելու»,- նշեց սրբազանը։
Նրա խոսքով՝ այսօր շատ կարևոր և վճռական օր է, մոտ քառասուն օր առաջ Տավուշից դուրս են եկել՝ իրենց նպատակները ծրարած բերելով։
«Այսօր չափազանց կարևոր, վճռական օր է մեզ համար: Մենք, որ հայրենիքի, պետության, արժեքների կրողներ ենք ու դուրս ենք եկել ընդվզելու, աշխարհին ցույց տալու, որ մեռած չենք, չի կարող այլ կերպ լինել, բացի հաղթանակը»,- ասաց Բագրատ Սրբազանը: