Մեր աշխատանքն ի շահ հայ ժողովրդի է. Հայ Դատի Արևմտյան գրասենյակի արձագանքն՝ Արսեն Թորոսյանին

21 Մարտի 2025, 10:10

Քաղաքականություն

Հայ Դատի Արևմտյան գրասենյակի խոսնակ Կարեն Ջինբաշյանը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի՝ նախօրեին X-ում արած գրառումը:

Նշենք, որ Թորոսյանը գրել էր, թե Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի նպատակն է Հայաստանի ինքնիշխանությունը նվազեցնելը:

«Շատ պարզ է ամեն ինչ. դժբախտաբար, առաջին անգամ չէ, որ այսպիսի մեկնաբանությունն ենք ունենում: Նրանք, ովքեր ուզում են մեր աշխատանքները կասեցնել ու ավելի դժվարացնել, այսպիսի մեկնաբանություններ են անում ու հույս են ունենում, թե այսպիսի գործելաոճով մեր աշխատանքը որևէ ձևով կասեցնում են: Մեր աշխատանքը միշտ կմնա՝ ի շահ հայության, հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության: Անկեղծ ասած, որևէ այլ մեկնաբանություն բոլորովին ավելորդ է ու անհիմն»,- ասել է Կարեն Ջինբաշյանը: