Մեր ավագի հզոր մեկնարկը․ «Կրասնոդար»-ը՝ Էդուարդ Սպերցյանի մասին
14 Սեպտեմբերի 2025, 18:56
Ռուսաստանի գործող չեմպիոն «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբը տելեգրամյան իր ալիքում գրառում է կատարել Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին:
«Մեր ավագը հզոր մեկնարկ է տվել մրցաշրջանին:
Էդուարդ Սպերցյանը կատարել է 9-րդ ասիստը ՌՊԼ-ում, ինչը լավագույն ցուցանիշն է լիգայում,
8 տուրերում Էդուարդը միայն մեկ անգամ է հեռացել խաղադաշտից՝ առանց արդյունավետ գործողությունների,
Սպերցյանը «գոլ+փոխանցում» համակարգով վաստակել է 85 միավոր և այդ ցուցանիշով կրկին երրորդ տեղն է զբաղեցնում ակումբային վարկանիշում», — ասվում է ակումբի հրապարակման մեջ: