Մեր բանաձևն է՝ հասկանալ եռակողմ հայտարարության հետևանքները․ Նարեկ Կարապետյան

11 Հոկտեմբերի 2025, 15:01

Քաղաքականություն

Մենք չենք սկսելու զրոյական կետից, մարդ կար, որ սկսել էր զրոյական կետից, և դա է պատճառը, որ այսօր մտահոգիչ հետևանքներ ունենք։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ՝ ի պատասխան Alpha News-ի հարցին, թե որն է «Մեր ձևով» շարժման այլընտրանքը Նիկոլ Փաշինյանի խաղաղությանն, ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Կառաջարկենք մեր տեսլականը՝ ունենալով զարգացման 2 ուղի։ Խաղաղությունն այլընտրանք չունի։ Մեր բանաձևն է՝ հասկանալ ԱՄՆ-ում ընդունված եռակողմ հայտարարության հետևանքներն ու դրա իրագործելիությունը։ Եղել են շատ պայմանագրեր, որոնք չեն իրագործվել։ Ուզում եմ հիշեցնել նաև, որ 44-օրյա պատերազմում Ամերիկայի ղեկավարը հնարավորություն ունեցավ միջնորդել, սակայն ադրբեջանական կողմը չպահեց դա։ Այդ իսկ պատճառով մենք պետք է սպասենք, հասկանանք իրագործելիությունը, և ըստ դրա գնանք մյուս քայլերի»,- ասել է Կարապետյանը։